Главная » 2015 » Август » 11 » Չինաստանում ավտոմեքենաների արտադրությունը հուլիսին 18 տոկոսով պակասել է
7:41 PM
Չինաստանում ավտոմեքենաների արտադրությունը հուլիսին 18 տոկոսով պակասել է

 

Չինաստանում ավտոմեքենաների արտադրությունը հուլիսին կազմել է 1.52 մլն միավոր, ինչը 18 տոկոսով ավելի քիչ է հունիսի ցուցանիշի համեմատ։ Այս մասին օգոստոսի 11-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել են Չինաստանի ավտոարդյունաբերության միության ներկայացուցիչները։ Չինական ավտոարտադրող ընկերությունների վաճառքի ծավալները անցյալ ամիսների հետ համեմատ պակասել են 16.6 տոկոսով եւ կազմել 1.5 մլն մեքենա։ Տարեկան կտրվածքով մեքենաների արտադրությունն ու վաճառքը հուլիսին համապատասխանաբար նվազել են 11.8 եւ 7.1 տոկոսով։ Չինաստանում մեքենաների արտադրությունն ու վաճառքը անկում են ապրում 3-րդ ամիսն անընդմեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը։

2015թ. առաջին ամիսներին Չինաստանում արտադրվել է 13,61 մլն մեքենա, ինչը 0.8 տոկոսով շատ է, քան 2014թ. հունվար-հուլիսի արտադրությունը։ Այդ շրջանում չինական ավտոարտադրողների վաճառքը մեծացել է 0.4 տոկոսով եւ կազմել 13.35 մլն մեքենա։

 


Աղբյուր՝ http://araratnews.am/chinastanum-avtomekhenaneri-artadruthyuneh-hulisin-18-tokosov-pakasel-e/

 

Просмотров: 88 | Добавил: artnewsn | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
avatar